«Հրապարակ». Վանաձորի՝ օդից կախված քաղաքապետը ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում
«Վանաձորի՝ օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում: Օրերս նրա և Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակության հանդիպման մասին մեզ մանրամասներ պատմեցին: Հանդիպման ողջ ընթացքում Ասլանյանը րոպեն մեկ հիշեցրել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, որ ժողովուրդը հենց իրեն է ընտրել, և ոչ մի խնդիր չկա, ու բնականոն հունով աշխատում է՝ ակնկալելով նաև դրսից ֆինանսական աջակցություն, որպեսզի Վանաձորն էլ ավելի ծաղկեցնի: Սակայն Փասադենայի քաղաքապետին նա չի կարողացել համոզել, և հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ է անցել: Մինչդեռ նախկինում Փասադենայից մեծ միջոցներ են նվիրաբերվել քաղաքին, որով վերանորոգվել են Վանաձորի բազում նախակրթարաններ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: