Մահացել է աշխարհի ամենածեր կատուն
Մեծ Բրիտանիայում 32 տարեկան հասակում մահացել է աշխարհում ամենածերը համարվող Նատմեգ անունով կատուն, գրում է Euromag-ը:
Վերջին ամիսներին կենդանին խիստ տանջվում էր սրտի անբավարարությունից, ինչի պատճառով նրա տերերը ստիպված էին կատվին հավերժ քնեցնելու որոշում կայացնել:
Լիզ և Յան Ֆինլեյ ամուսինները կատվին գտել են իրենց այգում 1990 թվականին, ինչից հետո իրենք անբաժան ընկերներ են դարձել: Հայտնվելու պահին կատուն արդեն 5 տարեկան է եղել:
Մինչ Նատմեգը ամենաերկարակյաց կատուն եղել է 30-ամյա Սկուտերն ԱՄՆ-ից: