Բելգիայում քաղաքապետերից մեկին գլխատված են հայտնաբերել տան կողքի գերեզմանոցում
Բելգիայում գտնվող Մուսկրոն քաղաքի քաղաքապետը (50 հազար բնակիչ) երկուշաբթի երեկոյան հայտնաբերվել է իր տան կողքին գտնվող գերեզմանատանը՝ գլխատված վիճակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Հայտնի է, որ քաղաքապետն ինքն էր իր տան դարպասն ամեն օր անձամբ փակում և բացում:
Ոստիկանները արդեն իսկ ձերբակալել են հանցագործության գլխավոր կասկածյալին, սակայն դրդապատճառների և սպանության այլ մանրամասների շուրջ առայժմ որևէ տեղեկություն չկա: