ԱՄՆ-ում երկարաձգել են 2001թ.-ի սեպտեմբերին սահմանված արտակարգ դրության ռեժիմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցագիր է ուղարկել 2001 թվականի սեպտեմբերի 14-ին երկրում սահմանված արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
«Ահաբեկչության սպառնալիքը, որի հետևանքով 2001 թվականի սեպտեմբերի 14-ից ի վեր Միացյալ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել, շարունակվում է առայժմ պահպանվել։ Այդ իսկ պատճառով ես վճռել եմ, որ պետք է գործել 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին ի պատասխան հայտարարված արտակարգ դրության համաձայն», - մասնավորապես նշված է Կոնգրեսին ներկայացված համաձայնագրում: