Շոտլանդական մանկատան կողքին ոստիկանները թաքնված գերեզմանոց են հայտնաբերել՝ հարյուրավոր երեխաների աճյուններով
Շոտլանդական Smyllum Park կոչվող մանկատան կողքին ոստիկանները հայտնաբերել են թաքնված գերեզմանոց, որտեղ թաղված են հարյուրավոր երեխաներ, հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:
Տխրահռչակ մանկատունն աշխատել է 1864-1981 թթ․՝ այդ ողջ ընթացքում հաստատությունն ունեցել է ավելի քան 11 հազար սան, որոնցից շատերի հետ դաժան վարվեցողության դեպքերի են հայտնի դարձել:
Այժմ շոտլանդական ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել, որին օգնելու է «Գթասրտության քույրեր» կազմակերպությունը, ում ավելի վաղ պատկանում էր տվյալ մանկատունը: