Եվրախորհրդարանում կոչ են արել հավասարեցնել ներգաղթյալների սոցվճարները ԵՄ անդամ-պետություններում
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին աջակցել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերի կոչին՝ հավասարեցնելու Եվրոպական միության անդամ պետություններում ապաստան հայցողների համար սոցիալական նպաստները, հաղորդում է Euronews-ը:
ԵՄ տարածքում գործող բոլորովին տարբեր չափորոշիչները հանգեցրել են նրան, որ ներգաղթյալները փորձում են ընտրել վերջնական երկիր և անդադար տեղաշարժվում մի պետությունից մյուսը, հայտարարել է Տայանին, ում կարծիքով՝ հարկավոր է անհապաղ դադարեցնել ԵՄ տարածքում փախստականների տեղաշարժի պրակտիկան։
«Սա համընդհանուր եվրոպական ճգնաժամ է, որը մենք կարող ենք լուծել միայն միասնական ջանքերի շնորհիվ»,- եզրափակել է Եվրախորհրդարանի ղեկավարը։