Թրամփի թիմակիցները Գերագույն դատարանին խնդրել են չեղարկել միգրացիոն հրամանագրի շուրջ սահմանափակումները
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կոչ է արել երկրի Գերագույն դատարանին արգելափակել վերաքննիչ դատարանի որոշումը, որը սահմանափակում է ԱՄՆ ներգաղթյալների մեծ մասի մուտքը ժամանակավորապես կասեցնելու շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Ինչպես գրում է USA Today-ը, նախարարությունը չի պնդում, որ անմիջապես արգելափակվի որոշման այն հատվածը, ըստ որի ԱՄՆ-ում օրինական ապրող միգրանտների ընտանիքի անդամների վրա չի տարածվում նախագահ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որն արգելում է մահմեդական բնակչությամբ 6 պետությունների բնակիչների մուտքը ԱՄՆ։