Թուրքիան Իրաքյան Քուրդիստանի ղեկավարին հորդորել է չեղյալ հայտարարել անկախության հանրաքվեն
Թուրքիան Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին հորդորել է չեղյալ հայտարարել անկախության շուրջ հանրաքվեն, որը նախատեսված է սեպտեմբերի 25-ին, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը։
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը լրագրողներին ասել է, որ հանրաքվեն ավելորդ խնդիրներ է առաջացնելու առանց այն էլ հակամարտություններով լեցուն տարածաշրջանում:
«Այս հանրաքվեն չի համապատասխանում Բարզանիի, քրդերի ու տարածաշրջանի ժողովրդի շահերին»,- նշել է փոխվարչապետը՝ կոչ անելով Բարզանիին անմիջապես չեղարկել այն: