Շիկահեր ամերիկուհին վարսերը մուգ գույնի է ներկել, որպեսզի աշխատավայրում իրեն լուրջ ընդունեն
Սիլիկոնյան հովտում որպես գործադիր տնօրեն աշխատող ամերիկուհին բացահայտել է, որ իր շեկ վարսերը շագանակագույն է ներկել, փոխել է բարձրակրունկ կոշիկներն ու կոնտակտային լինզաները, որպեսզի առավել լուրջ մոտեցման արժանանա աշխատավայրում:
Ինչպես հայտնում է BBC-ն, 30-ամյա Էյլին Քերին հաջողակ գործարար է, ով այժմ ակնոց է կրում, մազերը ներկելու որոշում է կայացրել մեկ այլ կնոջ խորհրդով:
Քերիին խորհուրդ տալիս այդ կինը նշել էր, որ ներդրողներն առավել վստահ կլինեն գործարք կնքելիս, եթե նրանց գործընկերը սևահեր լինի, այլ ոչ թե շիկահեր:
«Թխահեր լինելն օգնում է ինձ փոքր-ինչ ավելի մեծ երևալ, և ես զգում եմ, որ դա օգնում է, որ ինձ ավելի լուրջ ընդունեն», - ասել է Քերին: