Ախուրյանի ջրամբարում տեղի ունեցածը լրացուցիչ ուսումնասիրման առարկա է դարձել. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Ախուրյանի ջրամբարը, որպես կենսաբազմազանության պահպանման վայր հաշվառված չի եղել: Ջրամբարի հիմնական նպատակն է եղել Հայաստանի ու Թուրքիայի համար ոռոգում ապահովելը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ջրամբարի ջրի մակարդակի իջեցման հետևանքով ինչքա՞ն ձուկ է սատկել:
«Ցավոք, Ախուրյանի ջրամբարը նաև ջրօգտագործման թույլտվության համակարգ չունի՝ պայմանավորված կարգավիճակով: Մենք տվել ենք թույլտվություն արդյունագործական ձկնորսության համար: Այն ինչ տեղի է ունեցել այնտեղ, լրացուցիչ ուսումնասիրման առարկա է դարձել:
Մենք առաջարկել ենք ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որպեսզի կարողանանք գնահատել ջրամբարի կարգավիճակը, ջրամբարից ջրառ իրականացնելու կանոնները, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգը, որպեսզի ապահովվի էկոլոգիական հավասարակշռություն»,- ասաց Ա. Մինասյանը:
Նախարարն ասաց, որ կան օրենսդրական լուրջ թերությունները, որոնք առաջիկայում շտկվելու են: Հարցին՝ ինչո՞ւ ավելի վաղ աշխատանքներ չեն տարվել, ապա Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ տրամաբանությամբ չի կարելի առաջնորդվել:
Մանրամասները՝ տեսանյութում: