Սլոան Սթիվենսն ընկել է աթոռից՝ փորձելով խուսափել ճանճից
ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից Սլոան Սթիվենսը դարձել է զվարճալի դրվագի մասնակից մամուլի ասուլիսի ժամանակ:
Ամերիկուհին ընկել է աթոռից՝ փորձելով խուսափել ճանճից: Թենիսիստուհին միջատին անվանել է «զզվելի», ինչպես նաև ասել, որ այն «վիշապի չափի է»:
Հիշեցնենք, որ Սլոուն Սթիվենսը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Վինուս Ուիլյամսի հետ: