123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2017

Երևանը պետք է մեծ ուշադրությամբ հետևի Իրաքյան Քուրդիստանի իրադարձություններին՝ տարբեր շրջափուլերում մանևրելու համար. արաբագետ

0

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, թե Իրանի հետ համատեղ գործողություններ են իրականացնելու Սիրիայի հյուսիսում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ, Իրանը նման քայլի չի գնա: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իրանական կողմն արդեն հերքել է, որ նման համատեղ գործողությունների իրենք նախապատրաստվում են: Ւրանը, արաբագետի խոսքով, առավել զգույշ է իր գործողություններում:

«Սիրիայի քրդական ուժերի դեմ պայքարելու իրանական և թուրքական ծրագրերը տարբեր են: Թուրքական կողմը նրանց դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղավորում, իսկ իրանական կողմը նույն դիտարկումը չունի այդ ուժերի վերաբերյալ»,- նշեց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում, քրդական խնդիրն այսօր իսկապես միավորող գործոն է համարվում Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Իրաքի գործող իշխանությունների համար:

Նա նշեց, որ քրդական խնդիրն առավել շատ անհանգստացնում է Թուրքիային, չբացառեց, որ վերջինս կփորձի Սիրիայի հյուսիսում որևէ գործողություն իրականացնել: Մինչ այս պահը Թուրքիայի կողմից անընդհատ ձգձգվող այդ գործողությունները, արաբագետի ենթադրությամբ, պայմանավորված են եղել թուրք-ամերիկյան պայմանավորվածություններով, բանակցություններով:

«Երևի թե Միացյալ Նահանգները տվել է Թուրքիային որոշակի երաշխիքներ, որ քրդերը Ռաքքայի ազատագրումից հետո կդադարեցնեն իրենց առաջխաղացումը: Այսինքն՝ կարծում եմ, որ ամերիկյան կողմից քաղաքական խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու երաշխիքներ են տրվել: Որոշակի ժամանակ էլ սպասենք, Ռաքքայի ամբողջական ազատագրումից հետո, կարծում եմ, ամեն բան արդեն իր տեղը կընկնի»,- նշեց նա:

Քրդական ուժերի ազդեցության մեծացումը, ըստ նրա, անհանգստացնում է շատ ուժերի: Խոսելով սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի մասին՝ արաբագետը նկատեց․ «Քրդական գործոնի ակտիվացումը և քրդական պետության ստեղծումը այսօր և՛ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանից դուրս, մեղմ ասած, չեն ողջունվում: Հիմնական արտաքին և տարածաշրջանային դերակատարները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դեմ են, որ նման անկախ միավորում ստեղծվի»,- նշեց նա։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ իր դիտարկման պատճառն այն է, որ այսօր տարածաշրջանում իրավիճակը շառ խառն է, և ոչ ոք չի ցանկանում մի խնդրի ծայրահեղականությունից դեռևս չազատված՝ ընկնել մեկ այլ խնդրի մեջ:

«Եթե հիմա քրդերը գնան ինքնորոշման ճանապարհով, դա լինելու է ուժի, սրի և կրակի միջով: Նրանց որևէ մեկը խաղաղ ճանապարհով թույլ չի տա ինքնորոշվել»,- նշեց նա՝ նկատելով նաև, որ քրդերը ևս հասկացել են, որ իրավիճակը չի կարելի սրել՝ հաշվի առնելով այլ ազդեցիկ երկրների վերաբերմունքը հանրաքվեի նկատմամբ:

Արաբագետը չբացառեց, որ Իրաքյան Քուրդիստանը, ինչպես նախկինում, հիմա էլ փորձի իր ինքնորոշման հարցը Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների միջոցով լուծել:

«Կարծես թե դրա «մեսիջներն էլ» կան»,- նշեց նա՝ հավելելով, որ իրաքյան քրդերի համար էլ դժվար կլինի լիովին անկախանալը. դա, ըստ Արմեն Պետրոսյանի, կլինի լիովին մեկուսացում, որին նրանք պատրաստ չեն:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում, Քուրդիստանի շուրջ ծավալվող իրադարձությունները պետք է հետաքրքրեն մեզ, թեև ուղղակիորեն իրենց ազդեցությունը չունեն Հայաստանի վրա:

«Երևանը պետք է մեծ ուշադրությամբ հետևի այդ իրադարձություններին՝ տարբեր շրջափուլերում մանևրելու համար՝ հաշվի առնելով, որ այդ գործընթացներում ներգրավված են մեզ հարևան, բարեկամ և ոչ բարեկամ երկրներ: Բայցի այդ, մենք ունենք շահեր այդ տարածքում, այնտեղ ունենք համայնք: Իրաքյան Քուրդիստանի հետ ունենք նաև առևտրատնտեսական հարաբերություններ, Էրբիլ քաղաքում հյուպատոսարան ունենք, ինչը նշանակում է, որ մենք հետաքրքրված ենք այդ տարածքով: Առհասարակ, իրաքյան քրդերի խնդիրը դառնալու է տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը, և փորձ է արվելու խաղարկվել նաև տարբեր դերակատարների կողմից»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Гранты города помогают НКО в реализации социально значимых проектов


Спорт в России и мире
Москва

В Москве росгвардейцы приняли участие в обеспечении безопасности во время проведения спортивных мероприятий


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Российская теннисистка Рахимова поднялась на 16 позиций в обновленном рейтинге WTA


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В МГРИ стартовала программа по изучению изменений климата и экологии





Путин в России и мире
Москва

В Москве состоялось заседание Всероссийского родительского комитета


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко захотел разочаровать международных наблюдателей




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Πpeɜидeнт Μeκcиκи нe пοeдeт в Κиeв: в Μexиκο дaли пοнять, чтο нe xοтят ввяɜывaтьcя в уκpaинcκиe пpοблeмы


Навальный в России и мире
Москва

Иван Дроботов: «Молоток — неподходящий инструмент решения политических конфликтов»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дженнифер Лопес

Дженнифер Лопес сыграет главную роль в «Служебном романе» от Netflix



Москва

По делу о стрельбе у офиса Wildberriеs суд арестовал 10 человек

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net