Թուրքիայում վնասազերծել են ոստիկանների վրա հարձակման պատրաստվող մահապարտին
Թուրքիայի ոստիկանությունը Մերսին նահանգում վնասազերծել է հարձակման նախապատրաստվող մահապարտին:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել, որը փորձել է հարձակում իրականացնել ազգային հետախուզության տարածաշրջանային բազային հարակից ոստիկանական բաժանմունքի վրա:
Մերսին քաղաքի գլխավոր դատախազ Էրքան Մուստաֆան հայտարարել է, որ մահապարտին կրակել են ոստիկանական բաժանմունքի մոտակայքում անվտանգության ուժերի հետ զինված բախման ժամանակ:
Նշվում է, որ հարձակվողի վրայից հանվել է մահապարտի գոտին: