Լիբանանահայ Ալեքս Դեմիրճյանն իր Ferrari-ով երրորդ տեղն է գրավել Բելգիայում անցկացվող հեղինակավոր ավտոմրցարշավում
Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը գրավել է երրորդ պատվավոր տեղը Բելգիայի Սպա քաղաքում անցկացվող հեղինակավոր Total 24 Hours of Spa ավտոմրցարշավում, որը տեղի է ունեցել հուլիսի 30-ին:
Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, ավտոմրցարշավին մասնակցող 64 մեքենայից եզրագծին է հասել 35-ը: Բելգիայում անցկացվող այս մրցարշավը համարվում է ողջ աշխարհում ամենաբարդերից մեկը՝ հաշվի առնելով 24 ժամ անդադար վարելու հանգամանքն ու տեղանքի եղանակային պայմանները:
Դեմիրճյանը մրցարշավին մասնակցել է Ferrari 488 GT3 մոդելի ավտոմեքենայով: Նրա թիմակիցներն են Նիկոլաս Մինասյանը, Դավիթ Ռիցոն և Թոնի Վիլանդերը:
«Հոյակապ զգացում է եզրագիծը հատել Հայաստանի և Լիբանանի դրոշներով», - ասել է ավտոմրցարշավորդը՝ հավելելով, որ սա մեծագույն նվաճում է հայկական թիմի համար այց մրցարշավում: