Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2017

Կամավորը պետք է աշխատի օրենսգրքով նախատեսված աշխատաժամերի սահմաններում, նույնիսկ եթե ցանկանում է ավելի երկար աշխատել. պաշտոնյա

0

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված են մի շարք կարգավորումներ, որոնք վերաբերում են կամավորական աշխատանքներ տանող անձանց վարձատրությանը, նրանց արձակուրդներին ու հաշվառման մատյաններում գրանցելուն:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Նախ, ընդհանրապես կարգավորված չէր դաշտն այն առումով, որ տարանջատում չկար՝ որ աշխատանքն է համարվում օրինական, որը` կամավոր, հստակ գիծ չկար: Հաշվառման մատյաններում գրանցում չկար, ու թեպետ իրենք անվարձահատույց աշխատանք են տանում, բայց դա շատ-շատերի համար կարևոր է, որպեսզի հետագայում հաշվվի աշխատանքային փորձ, ստաժ կամ դիտվի որպես խրախուսական ինչ-որ բան»,-ասաց նախարարության աշխատակիցը:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում նման աշխատանքներ կամավորների կողմից տարվում են մշակույթի, սպորտի, առողջապահության, բարեգործական ծրագրերում ու ոլորտներում:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև այդ նախագծի կարգավորումներից բխող օրենսդրական փաթեթը` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Բարեգործության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը Tert.am-ի հետ զրույցում հավելեց, որ օրենքով պետք է ամրագրվի, որ կամավոր գործունեության հիմքում պետք է լինի կամավորական աշխատանքի մասին պայմանագիրը, կամավորների աշխատանքային ժամերը պետք է տեղավորվեն աշխատանքային օրենսգրքի պահանջներում, նույնիսկ եթե կամավորը ցանկանում է օրական աշխատել, ասենք, 15 կամ 20 ժամ:

Կարգավորվելու են նաև այն դեպքերը, թե կամավորի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու դեպքում որ կազմակերպությունը պետք է փոխհատուցի, ինչպես նաև կամավորի գործուղման, օրապահիկի, իր անձնական միջոցներից տարբեր ծախսերին վերաբերող իրավահարաբերություններ:
 
Նշենք, որ մինչև հոկտեմբերի 1-ը նախատեսվում է անցկացնել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներ:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

«Он приехал за мной в клуб. И всё, с этого момента мы начали жить вместе». Оксана Самойлова рассказала о знакомстве с Джиганом в эфире «Шоу Воли» на ТНТ



Москва

Посол России предупредил Канаду об ответе Москвы на санкции

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net