Թենիս. Գարբինյե Մուգուրուսան կգլխավորի WTA-ի վարկանիշը
Իսպանուհի Գարբինյե Մուգուրուսան կգլխավորի WTA-ի վարկանիշը, որը հրապարակվելու է սեպտեմբերի 11-ին:
Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ չեխ Կարոլինա Պլիշկովան չի կարողացել դուրս գալ US Open-ի եզրափակիչ:
Նշենք, որ Պլիշկովան քառորդ եզրափակչում պարտվել է ամերիկուհի Կոկո Վանդևեյին:
Դրա հետ մեկտեղ Մուգուրուսան պարտվել է չորրորդ շրջանում՝ զիջելով չեխ Պետրա Կվիտովային: