ՆԱՍԱ-ն վերջին 12 տարվա հզորագույն բռնկումն է գրանցել Արևի վրա
ՆԱՍԱ-ի գիտնականները գրանցել են Արեգակի վրա վերջին 12 տարում տեղի ունեցած ամենահզոր պայթյունը: Այն հանդիսանում է նաև մեծությամբ 15-րդը գիսաստղի ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում:
Ինչպես հաղորդվում է գործակալության կայքում, երկու պայթյուն է եղել, որոնց ժամանակ արտանետումների հզորությունն այնքան ուժգին է եղել, որ ԱՄՆ-ի Օհայո և Ինդիանա նահանգների բնակիչները կարող են երկնքում հյուսիսափայլ տեսնել: Մասնագետների պարզաբանմամբ՝ արևային բռնկումները հաճախ ուղեկցվում են նման երևույթով:
Արեգակնային բռնկումը գիսաստղից լուսային, ջերմային և կինետիկ էներգիայի պայթյունային արտանետում է ներկայացնում: