«Գահերի խաղը» սերիալի անօրինական դիտումների թիվը գերազանցել է 1 մլրդ-ը
«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանը անօրինական կերպով ողջ աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդ է դիտել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, սեպտեմբերի 3-ի դրությամբ եթերաշրջանի պրեմիերան, որը համացանցում անօրինական կերպով է հայտնվել, դիտվել է ավելի քան 187 մլն անգամ, ինչ արդյունքում այն դարձել է եթերաշրջանի ամենից շատ դիտված սերիան: Վեցերորդ սերիան դիտվել է 184 մլն անգամ, իսկ եզրափակիչը՝ 143 մլն անգամ:
Անօրինական արտահոսքերի դեմ պայքարող ընկերությունում նշել են, որ այս ակտիվությունն աննախադեպ է: