«Կորուսյալ դրախտ». «Իրմա» փոթորիկն ավերակների է վերածել Կարիբյան կղզիների հանգստավայրերը (լուսանկարներ)
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Իրմա» փոթորիկն իրարանցում է առաջացրել Կարիբյան կղզիներում՝ ավիրածություններ գործելով էկզոտիկ հանգստավայրերում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, փոթորիկը շուրջ 300 կմ/ժամ արագությամբ մոտենում է ԱՄՆ-ի արևելյան ափերին: Մարդսիրական ընկերությունները պատրասվում են խոշորագույն օգնություն հասցնել փոթորիկից տուժած շրջաններին:
Հզոր քամու հետևանքով ավերվել են բազմաթիվ շենքեր, կառույցներ, ճանապարհները հեղեղվել են ջրով, իսկ բնակիչները փակված են մնացել: Մասնագետները «հրեշավոր» փոթորիկի չափսերը գնահատելիս այն համեմատում են Ֆրանսիայի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդայում, Պուերտո Ռիկոյում և Վիրջինյան կղզիներում, մինչդեռ Բահամյան կղզիների իշխանությունները որոշում են կայացրել տարհանել բնակիչներին:
Նշվում է նաև, որ «Իրմային» զուգընթաց Ատլանտյան օվկիանոսում ուժգնանում է «Խոսե» արևադարձային փոթորիկը: