Ստեփանակերտում Անկախության տոնին նվիրված համերգին Դանիել Դեքերը երգել է «Իմ Արցախը» (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատությունների վերջին` հիմնական ակորդը տրվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կայացել է տոնական համերգ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրեսը»։
Տոնական համերգին մասնակցում էին տարբեր երաժշտական համույթներ, անհատ կատարողներ` ՀՀ-ից, ԱՀ-ից և արտերկրից:
Համերգին հանդես է եկել նաև ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը, իսկ նրա «Իմ Արցախ» երգի պրեմիերան ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից:
Համերգն ավարտվել է ավանդական դարձած շքեղ հրավառությամբ:
Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված համերգներ ու հրավառություն է եղել նաև Արցախի շրջկենտրոններում: