Տասնյակ միասեռականների Չեչնիայից տեղափոխվել են Կանադա
Կանադայի կառավարությունը գաղտնի գործողության շրջանակներում կազմակերպել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տասնյակ մարդկանց դուրսբերումը Չեչնիայից և Կովկասի այլ շրջաններին:
Ինչպես գրում է կանադական The Globe and Mail պարբերականը, վերջին երեք ամսվա ընթացքում երկրի կառավարությունը գաղտնի կերպով տեղափոխելիս է եղել չեչեն միասեռականներին Ռուսաստանից Կանադա: Եվ դա արվել է ողջ աշխարհի համար եզակի գաղտնի գործողությամբ:
Ինչպես նշվում է, տվյալ գործողության շրջանակներում Ռուսաստանից Կանադա է մեկնել 30 մարդ: Նրանց մեծամասնությունը չեչեն տղամարդիկ են, սակայն կան նաև կանայք և Հյուսիսային Կովկասի այլ շրջանների ներկայացուցիչներ: