Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2017

Ընդդիմադիրները թերի են համարում «Ժառանգության»՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ օրակարգը. պետք է դրվի համակարգի դեմ պայքարի հարցը

0

«Ժառանգություն» կուսակցությունը հունիսին կայացած իր համագումարի ժամանակ հստակ ձևակերպել էր, իսկ օրերս էլ վերահաստատել, որ իրենց առաջիկա օրակարգը լինելու է Սերժ Սարգսյանին թույլ չտալ դառնալ վարչապետ: Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ դեռևս չեն քննարկել «Ժառանգության» այս նախաձեռնությանը միանալու հարցը:

 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, նշեց, որ որևէ քաղաքական ուժի օրակարգ չի կարող դառնալ իրենցը. «Մենք մեր օրակարգն ունենք և դրանով ենք զբաղվելու»,- ասաց նա: Իսկ առանձին, դաշինքի կողմից այս հարցի քննարկման հավանականության վերաբերյալ պատգամավորը հայտնեց, որ ցանկացած հարց իրենց համար քննարկման առարկա է:

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր և ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանի տեղեկացմամբ՝ իրենց օրակարգում նման հարց չկա:

 

«Մենք մեր օրակարգն առաջ ենք քաշել, ժողովուրդն էլ իր ընտրությունը կատարել է: Մեզ համար անձերը չեն կարևոր, այլ որ երկիրը կարողանանք էս վիճակից դուրս բերել: Թե չէ՝ էս միակուսակցական համակարգում ով կգա, ում կդնեն,կնշանակեն՝ չկա մեր օրակարգում»,- ասաց Մյասնիկ Մալխասյանը:

 

«Ժառանգության» հետ այս թեմայով որևէ քննարկում չեն ունեցել նաև «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչները, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն դաշինքի մեջ էին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցության հետ: Այս մասին Tert.am-ին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի անձնական տեսակետով՝ «Ժառանգությանը» այս օրակարգը լուրջ չէ: Ըստ նրա՝ գործընթաց սկսելու համար պետք է ձևակերպել հստակ քաղաքական օրակարգ:

 

«Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու համար կարող է ժողովրդին հանես փողոց, և նա հայտարարի, որ ես վարչապետ չեմ լինելու, հետո ի՞նչ ես անելու: Քայլերը չպետք է նպատակաուղղված լինեն միայն Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու կանխմանը, դա երկրորդական է: Կարծում եմ՝ պետք է ազատվել գործող համակարգից, որ վերածվել է բանդայի՝ Հանրապետականի անվան տակ: Այ սրանից պետք է ազատվել»,- ընդգծեց Պետրոս Մակեյանը:

 

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարում էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նույն կարծիքին է՝ հարկավոր է մերժել գործող համակարգը, վասալի կարգավիճակում գտնվող Հայաստանը, ոչ թե Սերժ Սարգսյանին:

 

«Հանրապետական կուսակցությունը՝ իր դաշնակից ՀՅԴ-ի հետ, ում որ նշանակի, նա էլ կլինի ՀՀ վարչապետը: Երբ որ ասում ենք՝ չենք պաշտպանում Սերժ Սարգսյանի վարչապետությունը, նշանակում է, որ դեմ ենք ՀՀԿ-ի և նրա դաշնակիցների իշխանությանը: Այսինքն՝ շուռ տված է ներկայացվում: Պետք է ասվի, որ մենք չենք պաշտպանում այս իշխանությանը, նրա թեկնածուներին, ոչ թե միայն Սերժ Սարգսյանին: Դա թյուրիմացության մեջ է գցում»,- ասաց նա:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин открыл пешеходную галерею между станциями метро и МЦД-4 Кутузовская


Спорт в России и мире
Москва

Генпрокуратура потребовала передать государству велотрек с Олимпиады-80


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Потапова

Организм был не в состоянии: Потапова прокомментировала поражение на «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Песков: Москва и Пекин намерены продолжать диалог по поставкам газа


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

МИД РФ: Зеленский умолял лидеров СНГ приехать в Швейцарию


Навальный в России и мире
Москва

«Не тот человек в земле, не тот человек в Кремле». Память Навального почтили в регионах



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



DJ Smash

Елена Борщёва, Изабель Эйдлен, DJ Smash и другие гости праздника детства «FOODГОРОD: ЕШЬ/ТАНЦУЙ/ДЕПО»



Москва

Евгений Цыганов показал, как проводит время с детьми от первого брака

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net