Էրդողանը զանգահարել է Նազարբաևին՝ քննարկելու Ղազախստան կատարելիք այցը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունը, Էրդողանը շնորհավորել է Նազարբաևին Կուրբան բայրամի տոնի առթիվ և բարգավաճում մաղթել Ղազախստանի ժողովրդին:
Նշվում է, որ զրույցի ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև թուրք առաջնորդի՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք պաշտոնական այցն Աստանա:
Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: