Հնդիկ տղամարդը 27 տարի շարունակ միայնակ ջրամբար է փորել՝ լուծելով ողջ գյուղի ջրի խնդիրը
Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգի գյուղերից մեկում բնակիչները մշտապես կանգնած են ջրի խիստ պակասության խնդրի առաջ:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ընդամենը 2 հասանելի ջրհոր կա, որից գյուղացիները կարողանում են օգտվել, սակայն դա չի բավարարում անասուններին ջրով ապահովելու և մշակաբույսերի դաշտերը ոռոգելու համար: Գյուղացիների դիմումը կառավարությունն անպատասխան է թողել, ինչից հետո գյուղի «խենթ» բնակիչներից մեկը հարցն իր ձևով է որոշել լուծել:
Շյամ Լալն ընդամենը 15 տարեկան էր, երբ որոշեց ինքնուրույն լուծել գյուղի ջրի խնդիրը: Նա ինչ-որ տեղ գտավ անտառի խորքերում և որոշեց այնտեղ ավազան փորել, որտեղ հավաքվող անձրևաջրերը հետագայում կկարողանային օգտագործել գյուղի բոլոր բնակիչները: Նրա գաղափարին ոչ ոք չաջակցեց, և երիտասարդ սկսեց միայնակ փորել նախատեսված տեղում:
27 տարի շարունակ փորելով՝ նա հասավ իր նպատակին: Տղամարդուն հաջողվել է 4.5 մետր խորությամբ ավազան փորել, որը ջրամբարի դեր է կատարում:
Այժմ 42-ամյա Շյամին գյուղացիներն իրենց հերոսն ու փրկիչն են համարում: