Պետերբուրգի կենտրոնում զբոսաշրջիկների տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել զբոսաշրջիկներ տեղափոխող Մի-8 ուղղաթիռը:
Ինչպես հայտնում է fontanka.ru-ն, ծխացել է ուղղաթիռի շարժիչը: «Բալթյան ավիաուղիներ» ընկերության ուղղաթիռը զբոսաշրջային թռիչք է իրականացրել Պետրոպավլովսկի ամրոցից Նևա գետի վերևով, սակայն չվերթի ժամանակ շարժիչը խափանվել է: Օդաչուն ստիպված է եղել վայրէջք կատարել: Զոհեր չկան:
Ավիաընկերությունից հայտնել են, որ ուղղաթիռի հետ ամեն ինչ կարգին է: