ԶԼՄ-ները հայտնել են օրեր անց ներկայացվելիք նորագույն iPhone-ների հնարավոր անվանումները
Apple-ի սմարթֆոնների նորագույն շարքը, որը ամերիկյան ընկերությունը ներկայացնելու է սեպտեմբերի 12-ին, կարող է այլ անվանում ստանալ, որը նման չի լինի նախորդ սերնդի մոդելներին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, iPhone-ի համար կորպուս արտադրող ընկերությունները սկսել են փոխել նորագույն գաջեթներին վերաբերող անվանումները: Արդյունքում ցուցակից անհետացել են iPhone 7s և iPhone 7s Plus անվանումները: Նորույթները կստանան iPhone 8, iPhone 8 Plus և iPhone Edition անվանումները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, օգոստոսի 31-ին տեխնոլոգիական հսկան սկսել է հրավերներ ուղարկել սեպտեմբերի 12-ին կայանալիք միջոցառումը լուսաբանողներին: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել ընկերության նորաբաց մասնաշենքում: