«Արևիկ ազգային պարկի» հարակից տարածքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Մեղրիի անտառտնտեսության և «Արևիկ ազգային պարկ»-ի աշխատակիցները:
Մթության և ճանապարհի անանցանելիության պատճառով ժամը 19:25-ից հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները:
«Արևիկ ազգային պարկ»-ի հարակից տարածքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ: