Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2017

Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները Քուրդիստանի հետ՝ գործելով անաղմուկ, բայց հետևողական. Հովսեփ Խուրշուդյան

0

Tert.am-ը «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար, փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ խոսել է Իրաքում այս տարվա սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում Քուրդիստանի անկախության հռչակման հնարավորությունների և Հայաստանի կողմից այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին:

- Պարո՛ն Խուրշուդյան, սպասվում է, որ Իրաքի քրդերը հանրաքվեի միջոցով կհռչակեն իրենց անկախությունը, և դա հիմք կդառնա նրանց անկախ պետությունը ձևավորելու համար: Ֆեյսբուքյան Ձեր գրառումներից մեկում նշել եք, որ Քուրդիստան պետությունը կձևավորվի ԱՄՆ-ի հովանավորչության շնորհիվ: Պետք է նկատենք, որ չնայած ԱՄՆ-ը մշտապես աջակցել է քրդերին, այնուամենայնիվ, հանրաքվեի և Քուրդիստանի անկախացումը հռչակելու հետ կապված դեռևս իր վճռական դիրքորոշումը չի հայտնում: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը վերջին պահին չկանգնեն իրաքյան քրդերի կողքին:

-   Տեսե՛ք, ԱՄՆ-ը այժմ տարածաշրջանային «վերադասի» դերում է հանդես գալիս, և միարժեքորեն որևէ մեկի կողմը բռնել, այն էլ այն կողմի, որը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի իսկ ստեղծած ստատուս-քվոյին, չի կարող: ԱՄՆ-ը պետք է նաև իր լավ հարաբերությունները պահպանի Բաղդադի հետ ու նաև շատ չխրտնեցնի Թուրքիային: Այս իմաստով ԱՄՆ-ը առաջիկայում բացահայտ չի աջակցի այս հանրաքվեին: Բայց խնդիրն այն է, որ քրդերի համար այդ աջակցությունն այնքան կարևոր չէ, որքան ԱՄՆ-ի կողմից հնարավոր երաշխիքներն առ այն, որ անկախ հանրաքվեի կայացման փաստից ո՛չ Բաղդադը, ոչ էլ Անկարան ռազմական գործողություններ չեն սկսի իրաքյան Քրդստանի դեմ: Այսինքն՝ ԱՄՆ-ը մի կողմից ասում է, որ համակարծիք է Բաղդադի և Անկարայի հետ, բայց մյուս կողմից՝ զսպելու է այս վերջին երկուսին՝ թույլ չտալով ճնշել Քուրդիստանը: Իսկ Քուրդիստանը կկայանա և փաստի առաջ կկանգնեցնի Բաղդադին էլ, Անկարային էլ, Իրանին էլ:

- Դուք նշել եք, որ մեր շահերից է բխում նոր կազմավորվող, նավթով  հարուստ, մարտունակ բանակ ունեցող երկրի հետ հարաբերությունների հաստատումը: Ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, որո՞նք պետք է լինեն մեր առաջին քայլերը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հայաստանը Էրբիլ քաղաքում հյուպատոսարան ունի. ի՞նչ եք կարծում, սա արդեն դիվանագիտական ժեստ չէ՞  Հայաստանի կողմից Քուրդիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Նաև դուք ինքներդ եք նկատել, որ Քուրդիստանի հետ հարաբերությունները զարգացնելիս Հայաստանը խնդիրներ կունենա բարեկամ Իրանի հետ: Խնդիրներ կարող են առաջանալ նաև արաբական երկրների հետ: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է այս իրավիճակում Հայաստանը վարվի:

- Հենց այդ պատճառով էլ ես նշել եմ, որ Հայաստանը պետք է գործի անաղմուկ, բայց հետևողական: Օրինակ, Իրանը չեմ կարծում շատ նեղվի, եթե մենք հյուպատոսարան բացենք նաև Քիրքուկում և եզդիաբնակ Սինջար-Շանհալում կամ ասորաբնակ շրջաններում: Մենք դրա համար ունենք բոլոր քաղաքական հիմքերը և հիմնավոր շահերը: Այն, ինչ կատարվում է եզդիների հետ այդ շրջանում, անմիջականորեն անդրադառնում է Հայաստանի վրա հենց թեկուզ մեր եզդի քաղաքացիների միջոցով և պաշտոնական Երևանը չի կարող անմասն մնալ դրանից: Վերջապես, Քիրքուկում ապրում են հայեր: Կամ, օրինակ, եթե մենք մեր առաջատար բուհերին ֆինանսավորենք՝ Քուրդիստանից քուրդ, եզդի, արաբ և հայ ուսանողների հրավիրելու անվճար ուսուցման համար պետական/հանրային կառավարման, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և իրավաբանության մասնագիտությունների գծով: Բժշկական մասնագիտությունների գծով հայկական որոշ մասնավոր բուհեր արդեն մի քանի տասնյակ ուսանողներ են ներգրավել Քուրդիստանից, որոնք վճարունակ են և հետաքրքրված են Հայաստանում ուսմամբ: Բացի դրանից՝ պաշտոնական Էրբիլը շահագրգռված է նվազեցնել իր կախվածությունը թուրքական աշխատուժից և ապրանքներից: Ճանապարհաշինությունից մինչև ծառայությունների ոլորտ, այդ թվում՝ առողջապահություն․ այս երկու ոլորտում էլ Հայաստանը որոշ սեգմենտներում կարող է լուրջ և մեր երկրի համար խիստ շահավետ մասնակցություն ունենալ: Վերջապես, մենք կարող ենք տարբեր մակարդակների ուսումնական հաստատություններ հիմնել Քուրդիստանում՝ համագործակցելով տեղի հայերի, ասորիների և եզդիների հետ, քրդական քաղաքականությանը նվիրված միջազգային կոնֆերանսներ կազմակերպել՝ եվրոպական և ամերիկյան առավել ադեկվատ գիտնականների ներգրավմամբ, այս ամենով մասնակցելով քրդական քաղաքականության, ու հատկապես՝ նոր վերնախավի ձևավորմանը, որը կարող է համալիր միջոցառումների շնորհիվ դառնալ հայամետ: Այս ամենից ինչո՞ւ պետք է դժգոհ լինի Իրանը: Սրանք հումանիտար ոլորտներ են, որոնք ոչ պակաս կարևոր են ռազմավարական տեսանկյունից, քան ռազմական համագործակցությունը, որի կոչը ես, գոնե առայժմ, չեմ անում:

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա այստեղ ևս ամեն բան այդքան միանշանակ չէ: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան և Պարսից Ծոցի նրա սատելիտները լռելյայն աջակցում են Քուրդիստանի ստեղծմանը: Այստեղ խոսում է ոչ միայն նման քաղաքականության խրախուսումը ԱՄՆ-ի կողմից, այլև Իրանին դեմ նոր ախոյան ստեղծելու նրանց նկրտումները: Սակայն, կարծում եմ, Իրանը հեռատես կգտնվի և կփորձի ոչ թե առճակատվել այս նոր պետության հետ՝ ստանալով համաքրդական դիմադրություն և ատելություն, այլ համագործակցել դրա հետ՝ փորձելով դառնալ միջնորդ Էրբիլի և շիական Բաղդադի միջև՝ հետագայում ներքաշելով Քուրդիստանը տարածաշրջանի շիական աշխարհաքաղաքական աղեղի՝ Իրան-Իրաք (առանց սուննիական և քրդական շրջանների) –Դամասկ (առանց սուննիական շրջանների) -Լիբանան ներքո, որի հետ մեր շահերը համընկնում են և որի տարածքում մենք դեռ ունենք ավելի քան 200.000 հայրենակիցներ, այսինքն՝ նաև կենսական շահեր:

 -Դուք Ձեր գրառման մեջ վկայակոչել եք ԱՄՆ Ազգային ռազմական ակադեմիայում աշխատող պաշտոնաթող փոխգնդապետ Ռալֆ Պետերսի հոդվածը, որտեղ նկարագրված են  Նոր Մերձավոր Արևելքի հնարավոր ապագա սահմանները, որն անվանել եք «իրատես կանխատեսում»: Նկատել եք, որ, ըստ այդ կանխատեսման, Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում  նվազելու է: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ հնարավորություններ է տալու Հայաստանին: Նաև գրել եք, որ փոխգնդապետ Ռալֆ Պետերսի ներկայացրած քարտեզը ճշգրտվելու է, և այն ճշգրտելու են տարածաշրջանի ուժեղ ազգերն ու պետությունները՝ թույլերի հաշվին: Նշել եք, որ, ցավոք, Հայաստանի այսօրվա «թույլ, ժողովրդի վրա չհենվող իշխանության վախվորած տարածաշրջանային քաղաքականության» պայմաններում մեր պետությունը չի կարող գործոն լինել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է մեզանից պահանջվում գործոն լինելու համար:

-  Ընդգրկուն հարց եք տալիս և ստիպված եմ լինելու մի փոքր երկար պատասխան տալ: Սկսեմ փոխգնդապետ Պետերսի քարտեզից: Այն ներկայացվեց 2007-ին Armed Forces Journal ամսագրում հրապարակված «Արյունոտ սահմաններ» հոդվածով, որտեղ նկարագրվեցին Նոր Մերձավոր Արևելքի հնարավոր ապագա սահմանները: Պետերսի վերջին պաշտոնը` ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Շտաբի պետի տեղակալի գրասենյակում էր: Ու թեև այս քարտեզը չի արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, սակայն 2007-ին հաջորդող տարիներին տեղի ունեցած իրադարձությունները այս տարածաշրջանում ցույց են տալիս, որ սա գոյություն ունեցող մի ընդգրկուն տարածաշրջանային ծրագրի արտահոսք էր:

 

 ԱՄՆ-ը, կարծես, քանդում է տարածաշրջանի մինի-կայսրությունները՝ նոր, ավելի կայուն ազգային պետություններ ձևավորելու, ինչպես նաև՝  տարածաշրջանը ավելի կառավարելի դարձնելու նպատակով: Իրաքն ու Սիրիան արդեն, ըստ էության, փլուզվել են, Սաուդյան Արաբիան ծանր պատերազմ է տանում Յեմենի հետ: Այդ մինի-կայսրությունների թվում հաջորդը Թուրքիան է լինելու: Քուրդիստանի պետականության ձևավորումը ամիսների հարց է և այն միտում է ունենալու ընդլայնվել դեպի Սիրիա և Թուրքիա:

Կասկած չունեմ, որ Քուրդիստանում մոտ ապագայում կտեղակայվի ԱՄՆ տարածաշրջանի խոշորագույն ռազմակայաններից մեկը՝ էապես նվազեցնելով Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին տրամադրվող Ինջիրլիք ռազմակայանի նշանակությունը: Համաձայն այդ քարտեզի՝ Քուրդիստանի տարածքից դուրս են թողնված և Հայաստանին միացված Ղարսը, Արդահանը, Սուրմալուն ու Արարատ լեռը: Չեմ կարծում, որ սա տուրք է ինչ-որ «պատմական արդարության վերականգման»: Պարզապես Նոր Մերձավոր Արևելքի ճարտարապետները տեսնում են Հայաստանը այս նոր ճարտարապետության շահառուների թվում: Այստեղ իր դերը խաղում է ոչ միայն հայկական սփյուռքի առկայությունը ԱՄՆ-ում, այլ նաև այն պարզ ռազմավարական մոտեցումը, ըստ որի՝ պետք է թուլացնել և փոքրացնել տարածաշրջանի ուժեղներին և մեծացնել ու հզորացնել փոքրերին՝ որպես հակակշիռ այդ «կամակոր» մեծերին:

Այդ նույն սկզբունքով նաև Ադրբեջանն է փորձ արվելու մեծացնել՝ որպես հակակշիռ Իրանի, ու մեր և Իրանի գործն է լինելու համատեղ ջանքերով դա թույլ չտալը: Ըստ այդ քարտեզի՝ անգամ Պակիստանն է մասնատվելու: Սակայն փոխգնդապետ Ռալֆ Պետերսի ներկայացրած քարտեզը, իհարկե, ճշգրտվելու է: Ոչ ոք դեռ չի վերացրել «թղթե» և «երկաթե» շերեփները: Իսկ այդ շերեփները, հավաստիացնում եմ ձեզ, նախևառաջ ոգեղեն-հոգեբանական, քաղաքական ու դիվանագիտական ոլորտներում են գտնվում, անգամ առավել քան սպառազինության աստիճանն է:

Տեսե՛ք, Իսլամական պետությունը թե՛ որակական, թե՛ քանակական տեսանկյունից չեն տիրապետում այն արսենալի անգամ փոքր մասին, որն ունի պաշտոնական Դամասկոսը, կամ հակաահաբեկչական կոալիցիան: Բայց տեսեք թե ինչ արդյունավետությամբ է դիմադրում բոլորին միասին վերցված: Պատճառը մեկն է՝ այդ պետությունում ղեկավարությունն ու ժողովուրդը մեկ բռունցք են՝ անկախ այն բանից, որ համախմբված են հետադիմական և մարդատյաց գաղափարախոսության շուրջ: Մյուս կողմից՝ միակ տարրը, որը արդյունավետ հակահարձակում իրականացրեց այդ պետության դեմ տարածաշրջանում՝ քրդերն էին: Անգամ Բաղդադի շիա արաբական զորամիավորումները չկարողացան պայքարել ԴԱԻՇ-ի դեմ՝ ասպարեզը թողնելով քրդերին, որոնք էլ դուրս մղեցին ծայրահեղականներին Քիրքուկից՝ սեփական վերահսկողությունը սահմանելով նավթով հարուստ այդ շրջանի հանդեպ: Քուրդիստանում, ինչպես Իսլամական պետության դեպքում, ժողովուրդն ու իշխանությունը մեկ բռունցք են՝ համախմբված մեկ գաղափարի՝ անկախ պետականության ստեղծման շուրջ: Իսկ երբ ժողովուրդն ու իշխանությունը միասնական են և ունեն հստակ տեսլական ու նպատակ՝ նրանք դառնում են անպարտելի: Մենք էլ էինք այդպիսին 1988-1994-ին, որի շնորհիվ հաղթեցինք թվով և սպառազինությամբ մեզ գերազանցող հակառակորդին:

Ցավոք, Հայաստանի այսօրվա թույլ, ժողովրդի վրա չհենվող իշխանությունը, որին սեփական գրպանային շահերից բացի ոչ մի այլ բան չի հետաքրքրում, համապատասխանաբար վարում է վախվորած տարածաշրջանային ու ընդհանրապես արտաքին քաղաքականություն: Նման պայմաններում մեր պետությունը չի կարող գործոն լինել: Կաշառքով ու կեղծիքով ընտրված իշխանությունը ինչպե՞ս կարող է մրցունակ լինել միջազգային ասպարեզում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արդյունքներ կունենայինք, օրինակ, ըմբշամարտի ասպարեզում, եթե նույն Արթուր Ալեքսանյանի փոխարեն միջազգային մրցումներում Հայաստանը ներկայացներ այստեղ մրցավարներին կաշառած ու խարդախությամբ «Հայաստանի չեմպիոն» դարձած ինչ-որ մարզիկ: Տարածաշրջանում ծանրակշիռ գործոն դառնալու առաջին ու նվազագույն պայմանը Հայաստանի համար այս իշխանություններից ազատվելն է ու ժողովրդի կամքը արտահայտող ուժեղ, ժողովրդավարական իշխանության ձևավորումն է: Թալանի գաղափարը չի կարող համախմբել թալանողին և թալանվողին:

Բայց մյուս քայլը՝ երկրի առաջադեմ ուժերինն է, որոնք արդեն այսօր պետք է տասնապատկեն իրենց ջանքերը մեր ժողովրդի մի ստվար հատվածի մեջ նախ տարածական մտածողության գերակշռությանը հասնելուն՝ պատմական մտածողության հանդեպ, ինչպես նաև այլավախությունը (քսենոֆոբիան) հանելու, «վախերը բռնելու» ուղղությամբ: Հատկապես վերջինի պատճառով մենք կորցնում ենք հսկայական ռեսուրսներ և հնարավորություններ տարածաշրջանում:

Այսօրվա Թուրքիայի տարածքում մենք ունենք առնվազն հարյուր հազարավոր մահմեդական հայեր, այդ թվում՝ համշենահայեր, որոնք այսօր արհեստականորեն օտարվում են հայկական էթնոսից առաքելական կղերական ծայրահեղականության և պետական գործերին հոգևորականների միջամտության պատճառով: Շատ հայերի մոտ ազգայնականությունը գավառականությամբ է պարուրված, ինչը խանգարում է մեզանում վերէթնիկ Հայ ազգի ձևավորմանը, որը կներառի իր մեջ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Իրականում հայերի մեծ մասը կայսերական մտածողություն ունի, որը պետք է վերարթնացնել:

21-րդ դարը ազգային պետությունների՝ պոզիտիվ, մարդասիրության և ժողովրդավարության հիմունքներով կառուցված կայսրություններով փոխարինելու դարաշրջանն է: Մեր տարածաշրջանում հին տիպի կայսրությունների կազմաքանդումը և ազգային/կոնֆեսիոնալ պետությունների ձևավորումը ընդամենը միջանկյալ փուլ են լինելու նոր տիպի կայսրությունների ձևավորման համար: Եվ այստեղ փակ սահմանների ետևում առանձնանալը, փակվելը, «կոլբայի» մեջ պատսպարվելը ոչ մեկի մոտ չի ստացվելու:

Հայաստանում իրավահավասար քաղաքացիություն ունեցող հայ եզդիները կդառնան կամուրջ դեպի տարածաշրջանի և աշխարհի եզդիական համայնքները, ասորիները՝ ասորական, հրեաները՝ կամուրջ դեպի Իսրայելը: Կամ, երբ խոսում ենք Ղարսի ու Սուրմալուի՝ Հայաստանին միացնելուց, շատերը պատկերացնում են, որ այնտեղի ամբողջ բնակչությունը պետք է հրաշալի կերպով անհետանա, կամ ավելի վատ՝ արտաքսվի: Նման մոտեցմամբ մենք երբեք չենք ստանա ո՛չ Ղարսը, ո՛ր Արդահանը և ոչ էլ Սուրմալուն, այլ ընդամենը նոր թշնամիներ ձեռք կբերենք տարածաշրջանում՝ ի դեմս քրդերի և այլ ազգերի: Մինչդեռ, իմ պատկերացմամբ, այնտեղի քրդական, լազական և շիա թյուրքական բնակչության այն հատվածը, որը համաձայն կլինի ընդունել ղարսեցի, արդահանցի և սուրմալեցի հայերի վերադարձի և ունեցվածքային իրավունքները, կամ ինքնակամ չեն արտագաղթի ռազմական գործողություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև պատրաստ կլինեն ընդունել ՀՀ քաղաքացիությունը՝ կարող են ժամանակի ընթացքում դառնալ Հայաստանի օրինապաշտ քաղաքացիներ ու քաղաքակրթական ազդեցության լծակներ և հրաշալի կամուրջներ Հայաստանի համար դեպի Քրդստան և Թուրքիա:

Ես վստահ եմ հայկական մշակույթի և քաղաքակրթության ներուժի մեջ, որը դրսևորել է իր մրցունակությունը թե՛ Բյուզանդական, թե՛ Օսմանյան, թե՛ Պարսկական, և թե՛ Ռուսական/Սովետական կայսրություններում: Ժամանակն է նրան հնարավորություն տալ դրսևորվելու սեփական պետության ներսում: Հայաստանը արժանի է նոր վերնախավի և որ այն ղեկավարեն ուսյալ և լայնախոհ, բարձր վարձատրվող, բայց արծաթամերժ, գաղափարական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ լավագույն արտասահմանյան բուհերում կրթություն ստացած:

Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև, եթե Արդահան-Ղարս-Սուրմալուն ներառող ապագա 6-7 միլիոնանոց Հայաստանի 20-25 տոկոսը՝ 1-1,5 միլիոնը լինեն մահմեդական հայեր, համշենահայեր, ինչպես նաև քրդեր, շիա թուրքեր, լազեր, չերքեզներ՝ որպես իրավահավասար և հայկական քաղաքացիական մշակույթը կրող քաղաքացիներ՝ առանց հրաժարվելու իրենց էթնիկ ինքնությունից և մշակույթից: Դա նաև մեզ լեգիտիմ իրավունք կտա մասնակցելու իսլամական ռեֆորմիզմի գործընթացին, որը հաջողությամբ ընթանում է հատկապես Եվրոպայում, բայց նաև Թուրքիայում և Եգիպտոսում և նպատակ ունի արդիականացնել, ազատականացնել իսլամը, և վերացնել իսլամական ծայրահեղականության և ֆունդամենտալիզմի հիմքերը: Իսկ իսլամական ծայրահեղականությունը աշխարհի և հատկապես մեր տարածաշրջանի գլխավոր մարտահրավերներից մեկն է, որը մենք չենք կարողանալու անտեսել: Ի դեպ՝ համեմատաբար աշխարհիկ քրդական պետության հզորացման և Հայաստանին դրա սահմանների մոտեցման արդյունքում մենք կստանանք մեր հարևանության կրոնական բազմազանեցում և իսլամի ու տարատեսակ իսլամական կոնֆերանսների ազդեցության նվազում տարածաշրջանում: Ավելին՝ չպետք է բացառել քրդական իսլամի հնարավոր ռեֆորմացիայի արդյունքում դրանում նախամահմեդական՝ բուն քրդական՝ եզդիականության կրոնական տարրերի ներմուծման գործընթացը՝ թե՛ ներքրդական հաշտեցման և միասնականության ապահովման և թե՛ շրջապատող իսլամական օվկիանոսից առանձնացման և ինքնության ամրապնդման նպատակով: Նոր Հայաստանում, ընդհանրապես, կրոնը/ները պետք է լիարժեքորեն անջատվեն պետությունից և դրանց ազդեցությունը ներհասարակական գործընթացների վրա պետք է նվազագույնի հասցվի:

Նոր Մերձավոր Արևելքում 2-3 միլիոնանոց բնակչությամբ և փոքրաթիվ բանակ ունեցող պետությունները կենսունակ չեն կարողանալու լինել որևէ պարագայում, անգամ եվրոպական կամ ռուսական անվտանգության անձրևանոցների ներքո: Առաջիկա 10-15 տարում Հայաստանը պետք է ունենա նվազագույնը 6 միլիոն բնակչություն, որին պետք է հասնել հայության ներգաղթի, ինչպես նաև տարածաշրջանում նոր վերաբաժանումների արդյունքում նոր տարածքների միացման միջոցով:

Նոր, այլավախությունից զերծ, սեփական քաղաքակրթական ներուժը գիտակցող մտածողության տարածումը պետք է տեղի ունենա երկրի լավագույն ներկայացուցիչների բանավեճերը սոցիալական ցանցերից հեռուստատեսություն տեղափոխելու, նոր սերնդին կրթող ուսուցչական կազմը պետական մասշտաբով ինտենսիվ վերապատրաստելու շնորհիվ, Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ի վիճակի է լինելու ձևավորել մարդու ապրելու համար այնպիսի բարենպաստ պայմաններ, որ ոչ միայն արտագաղթած հայերն ու որոշ երկրների սփյուռքահայերն են ցանկանալու վերադառնալ Հայաստան, այլև աշխարհի շատ երկրներից շատ մարդիկ կուզենան ապրել այստեղ, ինչպես այժմ ձգտում են ապրել Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Նոր Հայաստանը պե՛տք է և ի վիճակի կլինի ունենալ նվազագույնը 200.000-անոց բանակ, ընդ որում՝ դրա սպառազինությունների գերակշիռ մասը պետք է արտադրվի սեփական ռազմական արդյունաբերության կողմից: Կոռուպցիան նվազագույնի հասցնելուց և պետական կառավարման ապարատի արդյունավետությունը շեշտակիորեն ավելացնելուց, արհեստական մենաշնորհները վերացնելուց, ՓՄՁ-ների և ներդրումների պետական հովանավորչությունը երաշխավորելուց և տնտեսության մեջ ազատ մրցակցությունն ապահովելուց հետո՝ Հայաստանը պետք է աշխույժ տնտեսական կապերի մեջ մտնի իր հին ու նոր հարևանների, տարածաշրջանային այլ երկրների հետ, հասցնի իր ՀՆԱ-ն 50 մլրդ դոլարի (10-15 տարվա ընթացքում), որպես լավագույն տարբերակ՝ ինտեգրվի միասնական տնտեսական շուկայում առնվազն Վրաստանի, իսկ քաղաքական գործընթացների որոշակի ընթացքի դեպքում՝ նաև Ադրբեջանի հետ՝ որպես Հայաստանի հետ առավել մեծ էթնոմշակութային ընդհանրություններ ունեցող ժողովուրդներ ունեցող երկրների: Մի շարք երկրների փորձը (Իսրայել, Սինգապուր) ցույց է տալիս, որ նման թռիչքաձև զարգացումը իրատեսական է:

Այս ամենին հասնելու ուղիները պետք է սկսել քննարկել ազատ մտքով, առանց վախերի ու կարծրատիպերի և փորձել գտնել պատասխաններ՝ ինչ և ինչպես անելու:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии Москвы на ПМЭФ   


Спорт в России и мире
Москва

12 июня в Оренбуржье пройдут мероприятия, посвященные Дню России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анна Калинская

Калинская поддержала Синнера после поражения на "Ролан Гаррос"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Кубань вошла в топ-10 регионов с наибольшими эффектами от реализации проектов до 2035 года





Путин в России и мире
Москва

Парадоксы двойного стандарта


Лукашенко в Беларуси и мире
Минск

Рабочий визит в Республику Беларусь совершил воронежский губернатор




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Валерия пошла на свидание с Пригожиным в честь 20-й годовщины свадьбы



Москва

15-летний сын бизнесмена с матерью погибли, выпав из окна элитного дома в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net