Դռնբաց նիստերին տեսաձայնագրման արգելքով դատարանները նպատակ ունեն թաքցնել կոպիտ խախտումները.փաստաբան
Օգոստոսի 31-ին Շենգավիթի դատարանում Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին, այնուհետև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանում Նորք- Մարաշի զինված խմբի գործով դատական նիստի տեսաձայնագրումն արգելվել է:
Այդ որոշումները Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը պատահականություն չի համարում:
Tert.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց. «Դա արվում է մեկ նպատակով՝ կոծկել կոպիտ խախտումները հասարակությունից: Դա արվում է, որպեսզի դատավարության ընթացում թույլ տրված բացահայտ խախտումները հասարակությանը հասանելի չլինեն: Ձևականորեն դռնբաց նիստ է, բայց նիստում տեղի ունեցածի մասին հասարակությունը հնարավորություն չունի տեղեկանալու: Փաստացի դրանք դարձրին դռնփակ նիստ»:
Արա Զաքարյանի խոսքով՝ նման որոշումները դատարանին անկաշկանդ գործելու հնարավորություն են տալիս, որ ապօրինությունները հասարակության ուշադրության կենտրոնում չլինեն: