Թուրքիայի Բուրսա քաղաքում ջրհեղեղ է, օդերևութաբանները ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել նաև Ստամբուլի համար
Թուրքիայի Բուրսա քաղաքում հորդառատ անձրևները դարձել են ջրհեղեղի պատճառ, առատ տեղումների պատճառով կաթվածահար է եղել Թուրքիայի մեծությամբ չորրորդ քաղաքի երթևեկությունը, քաղաքացիներին հորդորել են դուրս չգալ տանից:
Ինչպես փոխանցում է թուրքական IHA գործակալությունը, օդերևութաբանները հավանական ջրհեղեղի կանխատեսւոմներ են արել նաև Թուրքիայի ամենախոշոր քաղաք Ստամբուլի, ինչպես նաև երկրի 6 նահանգի համար, որտեղ այս գիշեր և վաղը սպասվում են տեղումներ:
Հիշեցնենք, որ հուլիս ամսին Ստամբուլի շուրջ 18 մլն բնակիչներին անակնկալի բերած առատ տեղումների պատճառով ամբողջությամբ կաթվածահար էր եղել քաղաքի երթևեկությունը, լուրջ վնասներ էին կրել շենքերի նկուղային հարկերը, և ստորգետնյա կայանատեղիներն ու թունելները, ջուրը լցվել էր անգամ մետրո, որի աշխատանքը դադարեցվել է առավոտվանից: