Եվգենի Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի ցանկում
Հանրահայտ հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում:
Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ նշելով, որ տվյալ կայքում ներառվելու համար ավանդական պատ-առ է հանդիսանում «Ուկրաինայի պետական սահմանների ակնհայտ խախտումը»: Այդպես Կիևում բնորոշում են Ղրիմ կատարած այցելությունը, երբ մեկնումն Ուկրաինայի տարածքից չի եղել: Որպես հետևանք նշվում է Ղրիմում «անօրինական համերգային շրջագայությունը»:
Նշենք, որ վերջերս ուկրաինական կայքում հայտնված մշակութային գործիչներից են նաև դերասան Սերգեյ Բեզռուկովն ու հեռուստահաղորդավար Լեոնիդ Յանուկովիչը:
«Միրոտվորեց» կայքն ստեղծվել է համանուն ոչ պետական անկախ կազմակերպության կողմից, որը ղեկավարվում է գիտնականների, լրագրողների և Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ հանցավոր նշանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների կողմից: Կայքը գրանցում է այն անձանց և օբյեկտներին, որոնց գործողություններում առկա են Ուկրաինայի ազգային անվտանգությանը հակասող երևույթներ: