Կյանքը Մեծ Բրիտանիայի՝ £3.5 մլրդ արժողությամբ նոր ավիակրի վրա՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Հայտնի է, որ «Քուին Էլիզաբեթ» ռազմանավը Մեծ Բրիտանիայի պատմության ամենահզոր ավիակիրն է. առաջին անգամ այն փորձարկվել է հունիսի 26-ին՝ Հյուսիսային ծովում:
Business Insider-ի հաղորդմամբ՝ 2018 թվականի հոկտեմբերին պլանավորվում է թռիչքային փորձարկումներ անցկացնել ԱՄՆ-ի արևելյան ափից, իսկ մինչև 2020 թվականն ավիակիրը պետք է լիովին պատրաստ լինի շահագործման համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Քուին Էլիզաբեթ» նավն արդեն տուն է դարձել 900 մարդու՝ թագավորական նավատորմի 700 և անձնակազմի 200 անդամի համար:
Նշվում է, որ անձնակազմի բոլոր 900 անդամներն օգտվում են նավի հարմարություններից՝ ճաշասենյակից, մարզասրահից և բժշկական ռեսուրսներից:
Ավիակրի բնակիչների կյանքը ցուցադրող լուսանկարները հրապարակվել են «Քուին Էլիզաբեթ»-ի Twitter-ում: