Հավայներում հազվադեպ հանդիպող կայծակ է գրանցվել (տեսանյութ)
LiveScience-ը հազվադեպ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով ջեթ տեսակի հազվադեպ հսկայական կայծակը: Այս երևույթն իրենից ներկայացնում է կոնաձև խողովակ, որը սովորաբար առաջանում է մթնոլորտի վերին շերտերում՝ ամպրոպային ամպերի վերևում՝ 40-50 կմ բարձրության վրա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կայծակն արձանագրել են Հավայներում գտնվող Մանուք Քեա լեռան վրա տեղակայված Ջեմինի աստղադիտարանի աշխատակիցները: Մասնագետների ենթադրությամբ՝ ջեթն առաջացել է 80 կմ բարձրության վրա:
Աստղադիտարանի գիտնականները զարմանալի են անվանել այս երևույթը: Նկարահանվել են նաև մեզոսֆերային գրավիտացիոն ալիքները, որոնք հիշեցնում են ջրային մակերեսների ալեկոծություն: