Մեքսիկայում ռադիոակտիվ նյութերով կոնտեյներ է առևանգվել
Մեքսիկայում ռադիոակտիվ նյութեր պարունակող բեռ է առևանգվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մեքսիկայի ՆԳ նախարարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առևանգումն իրականացվել է երկրի հյուսիսում գտնվող Նուեվո Լեոն նահանգում: Այժմ տագնապ է հայտարարվել Նուեվո Լեոն, Տամաուլիպաս, Սան Լուիս Պոտոսի, Սակատեկաս և Կոաուիլա նահանգներում:
«Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ աղբյուրը ոչ մեծ ռիսկ է ներկայացնում, սակայն կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, եթե չպահպանվեն անվտանգության պայմանները, և կարող է լուրջ վնասվածքներ հասցնել դրա հետ շփվող մարդուն», - ասվում է ՆԳ նախարարության հայտարարությունում:
Նշվում է, որ ռիսկը լրջորեն կաճի, եթե նյութերը հանվեն կոնտեյներից: