Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել երկրի առաջնորդի պաշտոնից և մեկնել Երուսաղեմ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել երկրի առաջնորդի իր պաշտոնից և մեկնել Երուսաղեմ՝ Տաճարի Լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթը պահպանելու նպատակով, այս մասին գրում է lenta.ru-ն։
«Ես ինքս պատրաստ եմ ծառայել այն կառույցներում, որոնք ապահովում են բոլոր մահմեդականների համար սրբազան համարվող այդ վայրի անվտանգությունը», - ասել է Կադիրովը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում շարունակվում են բողոքի ակցիաները՝ Իսրայելի կողմից քաղաքի ամենակարևոր կրոնական սրբավայրերից մեկի՝ Տաճարի լեռան վրա սահմանված անվտանգության նոր միջոցների դեմ:
Հայտնի է, որ անվտանգության միջոցների ուժեղացումը դարձել է անցած շաբաթ երկու իսրայելցի ոստիկանների սպանության արձագանքը: Երեք գրոհային, որոնք համարվում են իսրայելաբնակ արաբներ, Տաճարի լեռան տարածքն օգտագործել են հարձակման համար և փորձել այնտեղ թաքնվել հետապնդումից: