Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2017

Պաշտոնական Երևանը Իրանի հետ համագործակցության տրամաբանությանն ու ավանդույթներին հակառակ քայլ երբևէ չի անի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

0

Ավելի քան վստահ եմ, որ պաշտոնական Երևանը Իրանի հետ համագործակցության տրամաբանության կամ ձևավորված ավանդույթներին հակառակ քայլ երբևէ չի անի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը, պատասխանելով հարցին, թե  Հայաստանը կարո՞ղ է հավասարակշռված քաղաքականություն վարել Իսրայելի հետ այնպես, որ չփչացնի հարաբերությունները, նախ և առաջ, Իրանի հետ:  

Հիշեցնենք, որ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարար Ցախի Հանեգբին եռօրյա այցով Հայաստանում էր: Երևանում արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպմանը Իսրայելի նախարարը հայտարարել էր, թե Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունը Հայաստանի հետ: Հայաստանում նա հանդիպել էր արտգործնախարարի, վարչապետի հետ, գործակցության փաստաթղթեր ստորագրել տարբեր ոլորտների վերաբերյալ: 

«Իրանի իսլամական հանրապետությունն իսկապես մեզ բարեկամ երկիր է, տարիներ շարունակ թե՛ մենք, թե՛ իրենք բազմիցս ապացուցել ենք բարիդրացիական  տրամադրվածությունը միմյանց հանդեպ և վստահ եմ, որ որևէ խնդիր  Իրանի հետ հարաբերություններում պաշտոնական Երևան չի ունենա , չի ստեղծի և ոչ էլ կա նման ռիսկեր»,-ասաց նա:

Ճիշտ հակառակը, շուտով լինելու է  նախագահի այցն Իրան, վստահ եմ, որ այցի ընթացում նոր զարգացում և նոր ազդակներ կհաղորդվեն հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման և դա այն կուրսն է քաղաքական, որտեղ Հայաստանը շատ հետևողական է առաջ գնացել»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, թե կարծում է դեռևս ամեն ինչ  դիվանագիտական էթիկայի սահմաններում է և ոչ ավելին: «Չեմ տեսնում այդ  պետության հետ լուրջ հեռանկարներ, առավել ևս ռազմական ոլորտում, որովհետև հասկանում ենք, որ  սա միայն հայ-իրանական հարաբերություններին չի վերաբերում, վերբերում է նաև իսրայել-ադրբեջանական հարաբերություններին, հայ-ռուսական  հարաբերություններին և  ընդհանրապես տարածաշրջանի շատ այլ կոնտակտներ խոչընդոտում են նման հարաբերությունների  զարգացմանը ՀՀ-ի և Իսրայելի միջև»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, թե առաջին հերթին հենց Իսրայելի շահը  տարածաշրջանում, ցավոք, ավելի հակված է աջակցելու  թուրքական գործոնի ուժեղացմանը, քան հայկական: «Դրա համար կարծում եմ այս հայտարարությունն հիմքում որևէ լուրջ զարգացման  և համագործակցության խորացման հեռանկարներ չկան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ըստ այդմ՝ Իսրայելից  զենք գնելու անհրաժեշտություն չկա, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, թե ՀՀ-ն բոլոր տեղերից զենք գնելու անհրաժեշտություն ունի:

«Եթե որակը և գինը լավ են, կա անհրաժեշտություն, բայց դրա իրականացման մեխանիզմները բավական բարդ է պատկերացնել, որովհետև գիտեն, որ  հակազդեցությունը մեծ է լինելու և եթե ընտրության  հարց էլ լինի Իսրայելի առջև՝ որ շուկան պահի, հայկական, թե թուրք –ադրբեջանական, նախընտրելի կլինի թուրք-ադրբեջանականը»,-ասաց նա:   

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Объем закупок у малого бизнеса с 2024 года составил почти 227 миллиардов


Спорт в России и мире
Москва

Московские школьники завоевали четыре медали на престижной Международной олимпиаде


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Мыскина

Овечкин, Яковлев, Фридзон и Мыскина сыграли в падел-теннис в Турции: «Победила дружба»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Овчинский: ОЭЗ «Технополис Москва» увеличит выпуск электрогрузовиков





Путин в России и мире
Москва

Путин по телефону обсудил с президентом Киргизии взаимодействие в рамках ЕАЭС


Лукашенко в Беларуси и мире
Минск

За что Лукашенко должен извиняться перед Арменией?




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Стинг

ФОТО ⟩ Стинг дал еще один концерт в Эстонии! Среди зрителей был и президент Алар Карис



Москва

"Рен ТВ": в Москве 10 человек попали в реанимацию с ботулизмом

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net