Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2017

Ինչ գիրք են կարդում պատգամավորները

0

Tert.am-ը հետաքրքրվեց, թե 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ինչ գիրք են կարդում արձակուրդային շրջանում: Շատերը ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի գրքեր են կարդում:

«Ելք» խմբակցության Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կարդում է կանադացի լրագրող, սոցիոլոգ Մալքոլմ Գլադուելի «Outliers» (թարգմանվել է «Հանճարներ և աութսայսդերներ») գիրքը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը միաժամանակ կարդում է երեք գիրք:

«Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն» գիրքը՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի չբացահայտված անդամներից մեկի տեղեկությունների հիման վրա։ Շատ հետաքրքիր, գեղարվեստական ոճով շարադրված գործ, որն ընթերցվում է մի շնչով ու հնարավորություն տալիս նոր հայացք նետել ԱՍԱԼԱ-ի ամբողջական պատմությանը»,-ներկայացրեց Սամվել ֆարմանյանը:

Նա զուգահեռաբար կարդում է հայկական արմատներով հեղինակի՝ Գեորգի Բեռլուգզյանի «Հայաստանը՝ հետխորհրդային ռեստավրացիայից դուրս գալու ճանապարհին» գիրքը, որ դրսում ապրող սոցիոլոգի հայացքն է հայաստանյան իրողություններին ու հնարավորություններին: Սամվել Ֆարմանյանը հատկապես տպավորված է, որ այն, ի տարբերություն շատ-շատերի, դրական լույսի ներքո է ներկայացնում մեր երկրի իրողություններն ու հնարավորությունները:

Զուգահեռաբար կարդում է նաև հայ հեղինակների անգլերեն թարգմանությունները՝ հայտնի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գիրքը նրան նվիրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սամվել Ֆարմանյանը հավելեց, որ հիացած է Սամվելի՝ լեզվի խորը իմացությամբ ու նրանով, որ այդ գրքի շնորհիվ բացահայտեց նաև ժամանակից որոշ հետաքրքիր հեղինակների:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ գրեթե միշտ միաժամանակ մի քանի գիրք է կարդում:

«Վերջերս Աղվան Հովսեփյանը նվիրել է իր գրած գիրքը՝ «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը», շատ հետաքրքիր գիրք է:  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» իրավագիտության տեսանկյունից է ներկայացված»,- ասաց նա:

Շարմազանովը հայտնեց, որ այժմ գտնվում է իր ծննդավայր Ալավերդիում և սկսել է վերընթերցել դպրոցական ժամանակների գրականությունը, մասնավորապես՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»: Այս պահին Շարմազանովը հիմնականում վերը նշված երկու գրքերն է կարդում, բայց նրա սեղանին մշտապես դրված են Աստվածաշունչը և Գարեգին Նժդեհի գիրքը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ կարդում է Գուրգեն Եղիազարյանի «Գողը» գիրքը։ «Ամբողջ փեշակս գիրք կարդալն է: Անընդհատ, շարունակաբար գիրք եմ կարդում: Այս պահին նաև քաղաքական, ասենք՝ Թոֆլերի գրքերից եմ կարդում, չեմ կարողանում չկարդալ: Արձակուրդում որքան ուզում եմ հեռու մնալ քաղաքականություն, մեկ է՝ չի ստացվում»,- ասաց Բոստանջյանը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արման Սաղաթելյանը, կարդում է գերմանացի լրագրող Տիմուր Վերմեշի «Նա նորից այստեղ է» գիրքը: Նրա խոսքով՝ այն շատ հետաքրքրիր ֆենտզի է. պատգամավորը, սակայն, չպատմեց բովանդակությունը, քանի որ հնարավոր է՝ շատերը ցանկանան կարդալ այն: Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ կարդում է այն բոլոր գիտական հոդվածները, որոնք տարվա ընթացքում չի հասցրել ընթերցել:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Самсонова поддержала Андрееску после победы над ней в финале турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Найк Борзов

Братья Грим и Найк Борзов выступят в Нижегородской области в День молодежи



Москва

«Справятся, обязательно»: Хабенский верит в талант Машкова и Богомолова

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net