Գևորգ Նռանյանը պաշտոնապես դարձավ Գանձասար-Կապանի ֆուտբոլիստ
«Գանձասար-Կապանը» կես տարվա պայմանագիր է ստորագրել 31-ամյա հարձակվող Գևորգ Նռանյանի հետ,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վերջերս ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրը Երևանի «Ալաշկերտի» հետ:
Փորձառու հարձակվողը հանդես է եկել «Փյունիկում», «Ուլիսում», «Իմպուլսում», «Արարատում»: Նռանյանը խաղացել է նաև Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: