Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը հայտնել է իր նոր նախագծի մասին (լուսանկար)
Հայոց ցեղասպանության մասին The Cut ֆիլմի ռեժիսոր, գերմանաբնակ թուրք Ֆաթիհ Աքընը հայտնել է իր նոր ֆիլմի նախագծի մասին, որն այս անգամ լինելու է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG)՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած պայքարի մասին։
Հիշեցնենք, որ YPG-ն Թուրքիայում պաշտոնապես համարվում է ահաբեկչական կառույց։
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, աշխարհահռչակ թուրք ռեժիսորն այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջի միջոցով։
Նշենք, որ ավելի վաղ, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը, Աքընն ասել էր. «Ընտանիքս թուրք է: Հայոց ցեղասպանությունը մեր պատմության և մշակույթում այլ տեղ ունի: Դա մի կետ է, որը ոչ բոլորը գիտեն և ոչ բոլորն են խոսում: Ֆիլմ նկարելու ամենամեծ պատճառն էլ այն էր, որ ցանկացա մարդկանց համար այդ ցավերը քննարկելու համար հարթակ ստեղծել: Կարծում եմ, որ թուրք ժողովուրդը պատրաստ էր նման ֆիլմի»