Ներողություն, սխալվել ենք. Անկարան hետ է վերցրել գերմանական 681 ընկերությունների դեմ մեղադրանքը
Թուրքիան ետ քայլ է կատարել և հրաժարվել գերմանական 681 խոշոր ընկերությունների նկատմամբ իր իսկ կողմից առաջադրված մեղադրանքներից, որոնք կապված էին ահաբեկչական կառույցների սատարման հետ։
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ Գերմանիայի իշխանություններին ուղարկված և Թուրքիայի կողմից ահաբեկչոթյանն աջակցելու մեջ մեղադրվող 681 գերմանական ընկերությունների անուններով ցուցակը ետ է վերցվել Թուրքիայի կողմից և անվանվել սխալմունք։
«Ներողություն, սխալվել ենք. Անկարայի կողմից պատմական շրջապտույտ» վերնագրող հոդվածում թուրքական պարբերականը նշում է, որ Թուրքիայում նման «թյուրիմացությունը» բացատրել են կապի միջոցների հետ առաջացած խնդիրներով։
Թյուրիմացության համար ներողություն խնդրած թուրքական կողմը նաև ընդգծել է, որ գերմանական կազմակերպությունների ու դրանց ղեկավարների հանդեպ Թուքիայում որևէ հետաքննություն չի նախաձեռնվել։