Բասկետբոլի Մ-20 հավաքականը հաղթեց Լեհաստանին
Ռումինիայի Օրադեա քաղաքում շարունակվող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականը 56-47 հաշվով հաղթել է Լեհաստանին,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Ընտրանու հաջորդ մրցակիցն է Բելգիան: Խաղը կկայանա հուլիսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:
Հիշեցնենք, որ մեկնարկային երկու խաղերում Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել էր Ֆինլանդիային և Բելառուսին: