ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել Դեյր Էլ Զորում. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակներում նոր ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` վկայակոչելով սիրիական պետական աղբյուրը, հուլիսի 13-ին գյուղերից մեկում իրականացված ավիահարվածների հետևանքով շուրջ 10 մարդ է զոհվել: Զոհերից 7-ը մեկ ընտանիքի անդամներ են եղել:
ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային ռազմական կոալիցիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ է իրականացնում 2014- սեպտեմբերից ի վեր` առանց Դամասկոսի և ՄԱԿ-ի թույլտվության:
Սիրիայում տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի գնահատմամբ` ավելի քան 400 000 մարդ է սպանվել այդ օրվանից: