Վեսթ Հեմը վարձակալել է Ջո Հարթին
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը դարձել է «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Լոնդոնցիները 30-ամյա ֆուտբոլիստին վարձակալել են մեկ մրցաշրջանով: Հաղորդվում էր, որ «քաղաքայինները» վճարելու են Հարթի աշխատավարձի մի մասը, իսկ «Վեսթ Հեմը» կունենա նրան ձեռք բերելու իրավունք:
Նախորդ մրցաշրջանը Հարթը վարձավճարով անցկացրել է իտալական «Տորինոյում»: