Գիգս. Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Մխիթարյանը ստիպված կլինի ավելացնել իր ելույթների մակարդակը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռայան Գիգսը կարծում է, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է օգտակար լինել թիմին:
«Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, ապա Ռեշֆորդը, Մխիթարյանը և Մարսիալը ստիպված կլինեն ավելացնել իրենց ելույթների մակարդակը: Երբեմն դա կարող է ազդակ լինել ֆուտբոլիստների առաջընթացի համար:
Նման ձեռքբերումները կարող են իրարանցում առաջացնել ոչ միայն երկրպագուների, այլև ակումբի ֆուտբոլիստների մոտ»,- Գիգսի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: