Կակա. Ռեալն աշխարհի լավագույն թիմն է, լավագույն ֆուտբոլիստով
Ամերիկայն «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական, ով օգոստոսի 2-ին ՄԼՍ-ի աստղերի կազմում կմասնակցի Մադրիդի «Ռեալի» հետ ընկերական հանդիպմանը, խոսել է խաղի մասին:
«Այո, «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, որի կազմում է լավագույն ֆուտբոլիստը: Նրանք պատմություն են կերտում:
«Ռեալն» արժանի է դրան այն պատճառով, թե ովքեր են խաղում թիմում, ինչպիսի մարդիկ են աշխատում ակումբում: Շնորհավորանքներս մադրիդցիներին»,- Կակայի խոսքը մեջբերում է Chicagotribune.com-ը: