Ճամբարակում մի քաղաքացի 30 կգ ոսկու ձուլակտոր է գրավադրել և 74 քաղաքացու խաբեությամբ պատճառել խոշոր գույքային վնաս
Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում քաղաքացի Սոս Սաֆարյանը խաբեությամբ խոշոր չափի վնաս է պատճառել 74 քաղաքացու: Դատական տեղեկատվական համակարգից Tert.am-ը տեղեկացավ, որ հուլիսի 17-ին գործն ուղարկվել է Ճամբարակի դատարան և մակագրվել դատավոր Մնացական Հարությունյանին:
Սոս Հովհաննեսի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 74 քաղաքացիներից խաբելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2013 թվականի հուլիսի 04-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակ հատվածում վերջիններիս անվամբ ԱԿԲԱ բանկում Գեղարքունիք և Մարտունի մասնաճյուղերում գրավադնելով իրեն սեփականության իրավունքով պատկանող 30 կգ ոսկյա ձուլակտորները, նշված անձանց վարկերն առանց հափշտակելու դիտավորությամբ վերցնելով` խոստացել է ժամանակին մարել վարկը համապատասխան տոկոսագումարները, սակայն խոստումը չկատարելով` քաղաքացիներին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նշված 74 քաղաքացիներն են՝Մարզպետուն Հովհաննիսյանը, Նելլա Ամիրյանը, Ռաֆիկ Սեդրակյանը, Արայիկ Խաչատրյանը, Հարություն Հարությունյանը, Գևորգ Սիմոնյանը, Վաչագան Բաղդասարյանը, Վաղարշակ Հովհաննիսյանը, Սասուն Բաղդասարյանը, Փարվանա Պետրոսյանը, Մարինե Խաչատրյանը, Սեյրան Շհոյանը, Ռազմիկ Կատվալյանը, Սուսաննա Կատվալյանը, Աննա Կատվալյանը, Ազնիվ Վարդանյանը, Ներսիկ Շհոյանը, Արթուր Հովեյանը, Վարդգես Գուլաբյանը, Խաչիկ Հերգնյանը, Մարտին Մարեգասպարյանը, Նարինե Սարգսյանը, Հովհաննես Մարեգասպարյանը, Գայանե Զազյանը, Նորիկ Հաթյանը, Արման Շանոյանը, Արմինե Մարտիրոսյանը, Արման Մարտիրոսյանը, Տիգրան Հովակիմյանը, Վարդգես Խաչատրյանը, Մորիս Թարխանյանը, Կարինե Մինասյանը, Գեղամ Խաչիկյանը, Գեղամ Ղլիջյանը, Դավիթ Բոզիկյանը, Արսեն Շանոյանը, Կոլյա Բրսիկյանը, Սեդա Միրբյանը, Բավական Խանձրածյանը, Լուսինե Դադոյանը,Լարիսա Կուռոյանը, Նարինե Ցոգոլակյանը,Նինա Ղլիջյանը, Գայանե Զարդարյանը, Արայիկ Ցոգոլակյանը, Սեդա Պարոնյանը, Արայիկ Փարիսաքոյանը, Սիլվա Վարդանյանը, Անժիկ Թաթոսյանը, Խաժակ Ցոգոլակյանը, Ելենա Դադոյանը, Հայկուհի Բրսիկյանը, Վաչագան Մերթարչյանը, Խաչատուր Ղլիջյանը, Մարիամ Խաչատրյանը, Տիգրան Ղլիջյանը, Ռուբիկ Կուռոյանը, Արարատ Մանուկյանը, Աննա Բադալյանը, Արմեն Ցոգոլակյանը, Շուշան Ցոգոլակյանը, Բելլա Վարդանյանը, Իշխան Հարությունյանը, Գևորգ Վարդանյանը, Սիրուն Խաչատրյանը, Եղիշե Հովեյանը, Արսեն Ավեյանը, Լևոն Ղարաբաղցյանը, Քրիստինե Ամիրյանը, Կարեն Ցոգոլակյանը, Արսեն Հովհաննիսյանը, Գուրգեն Արևշատյանը, Գարիկ Վարդանյանը, Կարեն Առաքելյանը:
Սոս Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը: