Apple-ը նոր iOS է ներկայացրել
WWDC կոնֆերանսի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ բջջային սարքերի համար՝ iOS 11. այս մասին հայտնում է Recode-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր հնարավորությունները, մասնավորապես, թույլ են տալիս փոխանցումներ իրականացնել Apple Pay-ի օգնությամբ՝ iMessage հավելվածով: Siri ձայնային օգնականը կկարողանա թարգմանել հարցումներն այլ լեզուներով, օրինակ՝ ֆրանսերեն, իսպաներեն և չինարեն: Դրանից բացի, Siri-ն սովորել է կարդալ էկրանի տեքստը և ձայնավորել այն:
Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ շնորհիվ ավելի արդյունավետ ալգորիթմների, լուսանկարները և տեսանյութերն ավելի քիչ տեղ կզբաղեցնեն սարքերում:
The Verge-ի տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև վերամշակել է AppStore-ը: Կարևոր լրացումների շարքում նշվում է նաև iOS 11-ում ներկառուցված հարթակն ավելացված իրականության համար, որը կկարողանան օգտագործել կողմնակի մշակողները: