Ռուսաստանում ավելի քան 700 մեքենա պատկերել է երկրի զինանշանն ու «РФ» հապավումը (տեսանյութ)
Ռուսաստանի օրվան ընդառաջ Խաբարովսկ քաղաքում կազմակերպվել է դիտարժան ֆլեշմոբ, որի ժամանակ 721 մեքենա այնպես է դասավորվել, որ արդյունքում ստացվել է երկրի ազգային զինանշանի պատկերը, ինչպես նաև «РФ» (ՌԴ-Tert.am) հապավումը:
Ինչպես նշում է interfax.ru-ն, ակցիայի կազմակերպիչ Վյաչեսլավ Շեմպելյովի խոսքով՝ իրենք այսկերպ ցանկացել են շնորհավորել Ռուսաստանի օրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենաները ճիշտ դասավորելու համար պահանջվել է 4 ժամ, ինչից հետո դրանք զբաղեցրել են 12 հա տարածք:
Ակցիայի կազմակերպիչները մտադիր են դիմել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին՝ իրենց նվաճումը պաշտոնապես գրանցելու խնդրանքով: