Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը 11 գեյմ հաղթեց, սակայն պարտվեց Մարեյին
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը Ֆրանսիայի Բաց առաջնության չորրորդ շրջանում պարտվել է աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին` 3:6, 4:6, 4:6 հաշվով:
Հաջորդ փուլում բրիտանացին կհանդիպի Ֆերնանդո Վերդասկո-Կեի Նիշիկորի զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ երրորդ շրջանում Խաչանովը պայքարից դուրս էր թողել Ջոն Իսներին: