Հայաստանի հավաքականի բոլոր 5 գոլերը Սենթ-Քիթսի հետ խաղում (տեսանյութ)
Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը:
Արթուր Պետրոսյանի թիմը խոշոր՝ 5:0 հաշվով հաղթանակ տարավ:
Այս կերպ, Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, տոնեց իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը: Իսկ Արթուր Պետրոսյանը դարձավ ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, որը հաղթանակ տարավ հավաքականը գլխավորելուց հետո մեկնարկային երեք խաղերում անընդմեջ:
Ընկերական հանդիպում
Հայաստան-Սենթ-Քիթս և Նևիս՝ 5:0
Գոլերը՝ Ռուսլան Կորյան (20'), Հենրիխ Մխիթարյան (30', 40'), Արթուր Սարկիսով (68'), Արտակ Եդիգարյան` (89')
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է երեկվա հանդիպման բոլոր գոլերի տեսանյութը.